211652_close_icon

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Օբամայի հետ

views-count2791 դիտում article-date 16:44 08-03-2016
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ադմինիստրացիան հաստատել է տեղեկությունը, որ Նեթանյահուն մերժել է իր հետ հանդիպելու մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկը, տեղեկացնում է Reuters-ը: Նշվում է, որ որոշումը կայացվել է ԱՄՆ-ում նախընտրական մրցապայքարի թեժացման ֆոնին: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Նեթանյահուն պատրաստակամություն է հայտնել հանդիպել Օբամայի հետ, սակայն մտադիր չէ ներկա պահին Վաշինգտոն մեկնել՝ Միացյալ Նահանգներում թեժ ընտրապայքարի նախաշեմին: Ըստ Իսրայելի վարչապետի ապարատի աղբյուրի՝ Նեթանյահուն չի ցանկանում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե իր այցով օժանդակում է նախագահի թեկնածուներից որևիցե մեկին:

Նմանատիպ նյութեր