1.ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը ծագումով հայ է։
2.«Բացիչ» մականունով երկնաքերի դիտահրապարակը ամենաբարձրն է աշխարհում՝ 472մ բարձրության վրա։
3.1986 թվականին գրազի պատճառով ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 70 մարդ։
4.Մինչ մեր օրերը պահպանված աշխարհի ամենահինը համարվող բանակը ռազմական գործողությունների մասնակցել է ընդամենը մեկ անգամ՝ 1527 թվականին։
5.ԶԼՄ-ներով ինքնասպանության դեպքը լայնորեն լուսաբանելուց կարող է առաջանալ այն ընդօրինակող ինքնասպանությունների զանգվածային ալիք։
6.ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են բրիտանական անգլերենը, արաբերենը, իսպաներենը, չինարենը, ռուսերենը և ֆրանսերենը։