211652_close_icon
views-count36329 դիտում article-date 21:55 09-03-2016

Արտակարգ իրավիճակ Աշտարակի կամրջի վրա. տեղի ոստիկանապետի աշխատանքի շնորհիվ կանխվեց 43-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը

Քիչ առաջ ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները Աշտարակի հրշեջ-փրկարարների հետ կարողացել են Աշտարակի կամրջի վրա կանխել տղամարդու ինքնասպանությունը: Ինչպես Աշտարակից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունում ահազանգ են ստացել, որ մի քաղաքացի անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել` ցած նետվելով: Գրեթե 20 րոպե քաղաքացու հետ բանակցություններ վարեց Աշտարակի ոստիկանության պետ Արմեն Մելոյանը, որից հետո քաղաքացին համաձայնվեց անցնել կամրջի վտանգավոր եզրագծից ապահով վայր, ով Աշտարակի ոստիկանապետի և փրկարարների ուղեկցությամբ տեղափոխվեց Աշտարակի ոստիկանություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` այդ քաղաքացին Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 43-ամյա Հովհաննես Կ.-ն է: Նա ամուսնացած է, խմնամքին ունի 2 տղա, 1 աղջիկ, 1 թոռ: Պատճառը եղել է այն, որ նա իր համագյուղացուն 800 հազար դրամ գումար է պարտք եղել և փորձել է բանկերից մեկից վարկային պայմանագրով գումար վերցնել, սակայն բանկը մերժել է, ինչից հետո քաղաքացին փորձել է այդ եղանակով վերջ տալ իր կյանքին: Բարեբախտաբար, Աշտարակի ոստիկաններն ու փրկարարները գործեցին օպերատիվ: Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում նախաքննություն է սկսվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր