1267 դիտում
13:44 10-03-2016
Հանդիպումներ` Մալաթիա-Սեբաստիա-ԼՂՀ Քաշաթաղի շրջան համագործակցության շրջանակում
Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են ԼՂՀ Քաշաթաղի շրջան, հանդիպել վարչակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Մխիթարյանին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ տարվա անելիքները տարբեր ոլորտներում: Երևանյան պատվիրակության հետ ԼՂՀ այցելած Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մշակութային օջախների սաները Բերձորի և Քաշաթաղի բնակիչների համար հանդես են եկել համերգային ծրագրով:
Երևանյան պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել նաև Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանի հետ: Մի շարք զորամասերի հրամանատարներին փոխանցվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի և դպրոցների մանկավարժների, աշակերտների և ծնողների պատրաստած նվեր-փաթեթները:
<<Բանակ-հասարակություն>> կապի ամրապնդմանն ու սերտացմանը նպաստելու համար Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը պարգևատրվել է պատվոգրով: Պատվոգիր է շնորհվել նաև վարչական շրջանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանին` մշակութային բազմաբնույթ միջոցառումներ կազմակերպելու համար: Ասկերանի պաշտպանական շրջանի զորամասերի զինվորներին բարձր տրամադրություն են պարգևել Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի և «Դիսնեյ» արվեստի դպրոցի սաները:
Նմանատիպ նյութեր
2614 դիտում
13:35 02-09-2015
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Քաշաթաղի շրջան. լուսանկարներ
Այս բաժնից
2407 դիտում
13:08 24-09-2024
OVIO-ն ինովացիոն կրթության կողքին` Ռոբոտների միջազգային օլիմպիադայի շրջանակում