56460 դիտում
13:49 10-03-2016
Այսօր «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Սմբատ Այվազյանի ծննդյան օրն է. Եռաբլուր էին այցելել հարազատները, մարտական ընկերներն ու շարքային քաղաքացիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 10-ին, ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Սմբատ Այվազյանի ծննդյան օրն է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եռաբլուր զինվորական պանթեոնում ամփոփված է Ս. Այվազյանի աճյունը, և այսօր նրա բազմաթիվ զինակից ընկերներ, բարեկամներ, անհատ քաղաքացիներ, ինչպես նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, այցելեցին Եռաբլուր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեծ հայրենասերին, իսկական հային, ով թե՛ իր զինվորական գործունեության, թե՛ քաղաքական և թե՛ բանտում եղած տարիներին հավատարիմ մնաց մարդ լինելու կոչմանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 269+
269+