59160 դիտում
17:40 09-08-2015
Կոտայքի մարզում Wolkswagen Touareg-ով վթարի է ենթարկվել «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար, վաղամեռիկ Սմբատ Այվազյանի որդին, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Առինջ գյուղից դեպի Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի «Հաղթանակ» թաղամասի բնակիչ Սերյոժա Այվազյանի վարած Wolkswagen Touareg մակնիշի 03 TT 033 և Կոտայքի մարզի բնակիչ Ավետիս Այդինյանի վարած «Երազ» մակնիշի 65 ՍՏ 332 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց՝ 3 հոգի՝ Սուրբ Գ. Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի՝ Աբովյան բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ փրկարակական ջոկատը, ովքեր ժամանել են մեկ մարտականն հաշվարկով, ինչպես նաև Աբովյանի հիվանդանոցի հերթապահ բժիշկներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները: Նրանք քաղաքացիների օգնութամբ վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենաներից, բժիշկները տեղում ցուցաբերել են առաջին անհրաժեշտ բուժօգնություն, որից հետո վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի ուղեկցությամբ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննչական խումբը՝ քննիչ Անդրանիկ Անտոնյանի գլխավորությամբ: Մինչ քննիչն ու փորձագետը վթարի վայրում տեղազննման աշխատանքներ էին կատարում, ՃՈ աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ, վթարի վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները հետաքրքրությունից դրդված «թամաշա» չանեին՝ նկատի ունենալով կուտակումը:
Հրշեջ փրկարարները վիրավորներին հիվանդանոց տեղափոխելուց հետո հոսանքազրկեցին մեքենաները և փակեցին գազի բալոնները:
Քննիչի հանձարարականով, երկու մեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ամբողջական տվյալները:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաւև, որ վթարի մասին տեղեկացվել է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, ում հանձնարարականով ժամանել են նաև մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, ովքեր վթարից հետո տարածքը մաքրեցին վթարի հետքերից:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Wolkswagen Touareg-ի վարորդ Ս. Այվազյանը ՀՀ պետեկամուտների նախկին նախարար, ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար, վաղամեռիկ Սմբատ Այվազյանի ավագ որդին է:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+