211652_close_icon
views-count4137 դիտում article-date 19:48 10-03-2016

«Ամեն օր չես հանդիպում սատանայի: Հարկավ, եթե ամեն օր լիներ, հաճելի կլիներ»: Միխայիլ Բուլգակով

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Միխայիլն մի քանի ամիս աշխատում է ռազմական հիվանդանոցում որպես բժիշկ։ Բայց ռազմաճակատում նա վիրավորվում է և խրոնիկական ցավը մեղմելու համար սկսում է մորֆի օգտագործել։ Նրա մոտ կախվածություն է առաջանում մորֆից, ինչից նա կարողանում է ազատվել միայն 1918 թվականին, երբ վերադառնում է Կիև։ 1919 թվականին քաղաքացիական պատերազմի տարիներին, նույնպես աշխատում է որպես ռազմական բժիշկ։ Այդ տարի որպես բժիշկ աշխատում է նաև Կարմիր խաչում։ 1920 թվականին նա հիվանդանում է տիֆով և մնում է Վլադիկավկազում։ 1921 թվականին Բուլգակովը տեղափոխվում է Մոսկվա։ Նա թողնում է բժշկի աշխատանքը և սկսում է ստեղծագործել։ 1923 թվականի Բուլգակովը դառնում է համառուսական Գրողների միության անդամ։ Այնտեղ նա ծանոթանում է Լյուբով Բելոզերսկայայի հետ, ով 1925 թվականին դառնում է նրա երկրորդ կինը։ 1926 թվականին Մոսկվայի գեղարվեստի թատրոնում ներկայացվում է Միխայիլ Բուլգակովի «Օրեր տուրբիններից» ներկայացումը, որը Ստալինը հավանում է, և բավականին երկար ժամանակ այն ներկայացվում է թատրոնում։1929 թվականին Բուլգակովը ծանոթանում է Ելենա Շիլովսկայայի հետ, ում հետ ամուսնանում է 1932 թվականին։ 1930 թվականին Բուլգակովն աշխատում է որպես ռեժիսոր Աշխատավոր երիտասարդության կենտրոնական թատրոնում, իսկ 1930-1936 թվականներին որպես ռեժիսորի ասիստենտ Մոսկվայի գեղարվեստի թատրոնում։ 1936 թվականին նա սկսում է աշխատել Մեծ թատրոնում, որտեղ թարգմանություններ էր անում և լիբրետոներ գրում («Պետրոս առաջին», «Ռաշել» օպերաներ)։ 1939 թվականին Բուլգակովի առողջությունը սկսում է վատանալ, և բժիշկների նշանակմամբ նա նորից սկսում է մորֆի օգտագործել։ Այդ ընթացքում նա սկսում է կնոջը թելադրել «Վարպետը և Մարգարիտան» վեպի վերջնական տարբերակը։1940 թվականի մարտի 10-ին Միխայիլ Բուլգակովը մահանում է։ Նա թաղված է Մոսկվայի Նովոդեվիչ գերեզմանոցում։ Նրա կնոջ միջամտությամբ գերեզմանի վրա դրված է «Գողգոթա» կոչվող քար, որը նախկինում եղել է Նիկոլայ Գոգոլի գերեզմանին։Բուլգակովին համաշխարհային ճանաչում է բերել «Վարպետը և Մարգարիտան» վեպը, որը առաջին անգամ լույս է տեսել 1966 թվականին՝ իր մահից քսանվեց տարի անց։

Նմանատիպ նյութեր