1723 դիտում
21:55 10-03-2016
Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել «ԵրևանՈՒՀԻ» ցուցահանդեսը
Կանանց միամսյակին նվիրված միջոցառումների շարքում Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է քանդակագործ, նկարիչ, դիզայներ Նուռի «ԵրևանՈՒՀԻ» խորագրով աշխատանքների ցուցահանդեսը:
Իր տեսակով բացառիկ ցուցադրությանը ներկայացվել են շուրջ 50 գործեր՝ արծաթյա և ոսկյա զարդեր, նաև գեղանկարներ: Հիմնական՝ «Արատտա» հավաքածուն պատմական Հայաստանի տարբեր քաղաքները խորհրդանշող զարդերն են, որոնք ստեղծվել են շուրջ 10 տարվա ընթացքում և որպես արվեստի գործեր բարձր են գնահատվել աշխարհի տարբեր երկրներում:
Բացման հանդիսավոր արարողությանը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը կարևորել է ժամանակակից ստեղծագործողների` իրենց մեջ հնադարյա պատմություն ամփոփող զարդարվեստը հանրությանը ներկացնելն ու դրանք մեզանում կիրառելի դարձնելու ջանքերը:
Հայտնելով մայրաքաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում իր լուման ներդնելու մեծ ցանկության մասին՝ Նուռը հույս ունի, որ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցութունը կշարունակվի և առաջիկայում ևս կլինեն նոր ու հետաքրքիր նախագծեր: Ցուցադրության մասին խոսելով ՝ Նուռը նաև նշել է, որ այն նվիրում է բոլոր կանանց՝ ՈՒՀԻ-ներին, համոզված լինելով, որ իր աշխատանքները կոգևորեն կանանց և երևանյան ու հայկական մշակույթը նորովի կներկայացվի:
Այցելուները, որոնց թվում ոչ միայն երևանուհիներ և հայուհիներ էին, հիացմունքով են հեռացել ցուցադրությունից՝ ցանկություն հայտնելով ավելի լավ ծանոթանալու հայկական մշակույթին: Ցուցադրության հավաքածու են ընդգրկվել նաև դիզայներ Լիլիթ Մարգարյանի հետ ստեղծված հարսանեկան կերպարային զգեստները: Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս, որոշ աշխատանքներ հնարավոր կլինի նաև ձեռք բերել:
Նմանատիպ նյութեր
1997 դիտում
20:05 09-03-2016
Երևանի պատմության թանգարանում կբացվի Նուռի «ԵրևանՈՒՀԻ» ցուցահանդեսը
1989 դիտում
15:54 25-09-2015
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահում բացվել է Վարդան Պողոսյանի անհատական ցուցահանդեսը. ֆոտոռեպորտաժ
787 դիտում
21:07 31-01-2024
Չինաստանի Նինբո քաղաքում բացվել է Երևանի պատմության թանգարանի բացառիկ ցուցանմուշների ցուցահանդեսը
Այս բաժնից
1186 դիտում
16:33 17-11-2024
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում