1045 դիտում
09:15 18-11-2024
Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից. գնում եմ առանց uկանդալի. Կարեն Անդրեասյան
Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից. գնում եմ առանց սկանդալի:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:
«Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ են առաջ քաշելու: Նման փորձ արդեն ունեցել եմ:
Դրա փոխարեն թույլ տվեք անհամեստորեն ասել, որ դատական համակարգը դուրս եմ բերել խայտառակ ճգնաժամից: Ներսի մարդիկ դա հաստատ գիտեն ու երևի կընդունեն (բացառությամբ մի քանիսի ու նրանց մերձավորների, որոնց ցավեցրել եմ հանուն համակարգի վիրահատական բուժման):
Նաև տասնյակ ինստիտուցիոնալ հիմքեր եմ դրել, որոնք եթե չապականվեն, ապա դատարան մտնող բոլոր մարդիկ մեկ-երկու տարուց կօգտվեն դրանց արդյունքներից: Դատական համակարգում մեր ներկայիս բոլոր անհաջողությունները միջնաժամկետ կտրվածքով են, քանի որ այսօրեական հանրային արդարացի պահանջները երկու տարում հնարավոր չէր բավարարել, իսկ անարդար սպասելիքները չենք էլ ուզել բավարարել: Որպեսզի հիմնավոր բացատրեմ, թե ինչու և ինչպես բեկվեցին բոլորի դրական ակնկալիքները դատական համակարգից, պետք է հատորներով գրեմ: Հրաժարականի տեքստը շատ քիչ է դրա համար:
Անկեղծ շնորհակալ եմ ազնիվ ու արհեստավարժ բոլոր այն դատավորներին և դատական ծառայողներին, ովքեր համակարգում կան ու շատացել են: Մեր ճգնաժամային կառավարմանը սատարելու և, իհարկե, այս շատ ծանր, բայց կարևոր պաշտոնն ինձ վստահելու համար շնորհակալ եմ օրենսդիր ու գործադիր թևերին` Վարչապետի գլխավորությամբ, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի նախկին ու ներկա անդամներին:
Գնում եմ առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության և այս թունավոր պաշտոնում` ամենաերկարը դիմացած: Անկեղծ հավատում եմ ուժեղ Հայաստանում արդար դատարան ունենալու վաղվա տեսլականին: Տարբեր կարգավիճակներում կշարունակեմ աջակցել այդ մեծագույն երազանքին»,- գրել է նա:
Նա 2022 թվականի հոկտեմբերի 7-ին էր ընտրվել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։

Նմանատիպ նյութեր
4967 դիտում
10:54 17-11-2015
Շահեն Պետրոսյանը հրաժարվեց JKA Armenia ասոցիացիայի նախագահությունից. ֆոտոռեպորտաժ
7920 դիտում
16:34 29-11-2017
Արցախի դատավորներն ընտրել են դատական համակարգում նոր ստեղծված մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի 3 անդամների
1786 դիտում
22:52 15-04-2019
Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդունել է Իտալիայի Հանրապետության դատական իշխանության պատվիրակությանը
Այս բաժնից
1378 դիտում
10:30 18-11-2024
Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Փաշինյան
1009 դիտում
09:50 18-11-2024
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել
367 դիտում
09:39 18-11-2024
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է