2546 դիտում
22:33 10-03-2016
Աթենքում կբացվի «Հայաստան. Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսը` երկու երկրների նախագահների բարձր հովանու ներքո
Հայ-հունական մշակութային համագործակցության շրջանակներում ս. թ. մարտի 14-ին, Աթենքում` «Բյուզանդական և քրիստոնեական արվեստի» թանգարանում կբացվի «Հայաստան. Արարատի ոգին» խորագրով քաղաքակրթական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է երկու երկրների Նախագահների բարձր հովանու ներքո, կբացեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Արիստիդիս Բալտասը՝ Հայաստանի և Հունաստանի Նախագահների մասնակցությամբ:
Թանգարանի կենտրոնական մասնաշենքի երկու հարկում՝ 260 քառ. մետր տարածքի վրա, 3 բաժնից բաղկացած և բացառապես Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշներից (104 առարկա) կազմված ցուցահանդեսն ընդգրկում է բրոնզե դարից մինչև XX դարն ընկած ժամանակահատվածը:
Ցուցահանդեսում ներկայացված առարկաները վաղ հողագործության, մետաղագործության, խեցեղենին, արհեստներին ու արվեստին վերաբերող եզակի գտածոներ են՝ պեղված բացառապես Հայաստանի ներկա տարածքից, ճարտարապետության ու քանդակագործության բարձրարժեք գեղարվեստական նմուշներ, երկրպագության և ծեսի եզակի իրեր, ինչպես նաև ձեռագրեր և կիրառական արվեստի առարկաներ` Հայաստանի տարբեր պատմական-ազգագրական շրջաններից:
Համաձայն հայեցակարգի` առաջին բաժնում կներկայացվի հայկական քաղաքակրթությունը վաղ բրոնզե դարից մինչև 20-րդ դարը, երկրորդում՝ հանրությունը հնարավարություն կունենա ծանոթանալ հայկական մշակույթի դերակատարությանն ու դիրքավորմանը՝ փոփոխվող աշխարհում: Վերջին 3-րդ բաժնում, որը կրում է «Կոչեմ ապրողաց» խորագիրը և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կխոսվի տարագիր գերդաստանների և մշակութային եղեռնի մասին:
«Հայաստան. Արարատի ոգին» ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է ընձեռում վկայելու Հայաստանի մշտառկա ներկայությունն ու ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ՝ պահպանելով պատմության փաստագրական և ժամանակագրական սկզբունքները, վերաստեղծելով հոգևոր արժեքների յուրահատուկ տարեգրությունը:
Ցուցահանդեսի բացման կապակցությամբ անգլերեն լեզվով տպագրվել է ցուցահանդեսի պատկերագիրքը, ինչպես նաև հունարեն ու անգլերեն լեզուներով ցուցահանդեսի մասին պատմող այլ տեղեկատվական նյութեր:
Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. մայիսի 31-ը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
829 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
565 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence
589 դիտում
15:21 21-12-2024
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի