2614 դիտում
10:01 11-03-2016
Բուհերում կրճատումներ են սպասվում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2018 թվականին բուհերում էականորեն՝ մի քանի հազարով, կրճատվելու է դիմորդների քանակը, ինչը հանգեցնելու է ֆինանսական լուրջ խնդիրների։ Դա տեղի կունենա նույն թվականին դպրոցների շրջանավարտների թվի նվազման հետևանքով։
Եթե, օրինակ, այս տարի դպրոցն ավարտելու է շուրջ 24 հազար 500 երեխա, ապա 2018-ին այդ թիվը կկազմի 14 հազար 700։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը մեր թղթակցի հետ զրույցում չի բացառել, որ այդ ամենի հետևանքով բուհում կարող են լինել կադրային կրճատումներ։ «Ի՞նչ եք կարծում, եթե ուսանողների թիվը կրճատվի, մարդիկ չպե՞տք է կրճատվեն։ Մեր աշխատակազմը ձևավորվել է մոտ 8 հազար 300 ուսանողի համար։ Հիմա ունենք 6 հազար 700 ուսանող։ 1600-ով արդեն այդ թիվը նվազել է, հետագայում ասենք ես մի 500-ով կկրճատվի։ Այսինքն՝ ուսանողների թիվը 2000-ով նվազելու դեպքում դասախոս չպակասի՞ կամ մյուս աշխատողներից չկրճատվե՞ն։ Այդպիսի բան հնարավո՞ր է»,– ասել է նա»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2918 դիտում
10:50 09-11-2016
Հրազդանի մանկապարտեզներում և դպրոցներում կրճատումներ են սպասվում. «Հայկական ժամանակ»
3146 դիտում
09:44 02-12-2016
Բոլոր նախարարություններում և գերատեսչություններում մեծ կրճատումներ են սպասվում. «Ժամանակ»
2408 դիտում
10:27 24-07-2019
ՊՆ–ում կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել. կրճատումներ են սպասվում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1300 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1030 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»