211652_close_icon
views-count25119 դիտում article-date 15:16 11-03-2016

Վթարից մահացած պայմանագրային զինծառայող Կարենի տանն այսօր պետք է խնջույք լիներ, այնինչ նրա հոգեհանգիստն է

Երեւան-Մեղրի ավտոճանապարհին վթարի ենթարկված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի մահացած ուղեւորներից վարորդ, 30-ամյա պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանը 5-ամյա դուստր եւ 3-ամյա որդի ունի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանը: Նրա խոսքով, այսօր Կարենի տանը երեխայի նախակրթարանի հետ կապված խնջույք պետք է լիներ, այնինչ նրա հոգեհանգիստն է: Կարենը մանկուց հորից զրկված է եղել: Սոցիալապես անապահով ընտանիք են եղել, ինքը պայմանագրային զինծառայող է եղել, իսկ մայրն ուրիշի դաշտերում է աշխատում: Տանջված կին է: Նրա կորուստը սգում են բոլոր համագյուղացիներն ու հարազատները՝ ընտանիքի անդամների հետ միասին: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/10/79169/]հայտնել [/url]էր, որ մարտի 10-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: «Opel» մակնիշի 34 CC 745 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Քյարքիի ոլորաններում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և մոտ 350 մետր գահավիժելով՝ հայտնվել ձորում: Վթարի հետևանքով Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 30-ամյա Կարեն Կարապետյանը, Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, 35-ամյա Վահան Ղուկասյանը և Արարատի մարզի Սիս գյուղի բնաիչ, 30-ամյա Ռուսլան Հարությունյանը տեղում մահացել են, իսկ Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչներ, 28-ամյա Ռոման Հարությունյանը և 32-ամյա Արկադի Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից առաջին անհրաժեշտ բժշկական օգնությունը ցուցաբերելուց հետո նրանց տեղափոխել էին Երևան, քանի որ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Գ. Շամշյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ մահացած Ռ. Հարությունյանը վիրավորներ Ա. և Ռ. Հարությունյանների եղբայրն է, իսկ 3 մահացածներն ու 2 վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր