211652_close_icon
views-count48643 դիտում article-date 18:00 11-03-2016

Հայտնաբերվել է 2 երեխաների մոր նկատմամբ սպանության փորձ կատարող ազգականը. ըստ տեղեկությունների` նա այդ քայլին դիմել է` ստանալով ընտանիքի անդամների «դաբրոն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մարտի 11-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանի որոշմամբ ձերբակալվել է Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ, 37-ամյա Ազիզ Խուդոյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր փաստաբանի հետ մեղայականով ներկայացել է Նաիրիի քննչական բաժին: Շարժառիթը եղել է այն, որ վիրավորի` 2 երեխաների մայր, ամուսնալուծված, 31-ամյա Ռուզան Խուդոյանի հարազատները նրան կասկածել են ամուսնության անհավատարմության մեջ և Ազիզ Խուդոյանին հանձնարարել են, որ ելնելով իրենց եզդիական ավանդույթներից` եթե աղջիկը , կինը անհավատարմության քայլերի է դիմում, ապա իրենք նման եղանակով են վրեժխնդիր լինում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` այդ մասին անգամ ցուցմունք տվողներ կան արդեն: Ֆոտոլրագրողի հետ զրույցում թե Քանաքեռավան գյուղի բնակիչները, թե գյուղապետ Ջիվան Քամալյանն ասում էին. «Դեպքի մասին իմացել ենք ինտերնետից ու հեռուստատեսությամբ, իսկ հետո կասկածյալ Ազիզ Խուդոյանը էկավ գյուղապետարան ու ասեց. «Քննիչ Հակոբյանը զանգել է ինձ, և ես իրեն ասել եմ, որ դեպքից հետո չեմ փախել: Քննիչի հորդորով Ա. Խուդոյանը գնում է գյուղապետարան, որից հետո էլ քննիչը ժամանում է գյուղապետարան և միասին մեկնում են ոստիկանության Նաիրիի բաժին»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/09/79164/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 9-ին սահմռկեցուցիչ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհից «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Քանաքեռավան գյուղի բնակչուհի, 31-ամյա` 2 երեխաների մայր Ռուզան Խուդոյանը: Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել դեմքի և ձեռքերի սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով: Հիվանդանոց էր ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը և նույն վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ Արա Պողոսյանը: Ոստիկաններին ու քննիչներին հիվանդանոցում հայտնել էին, որ տուժածը կատարվածի վերաբերյալ ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և այս պահին վիրահատարանում է: Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր