211652_close_icon
views-count2937 դիտում article-date 19:39 11-03-2016

«Ադրբեջանական ֆանտազիաներն» ու «Սարսանգի սինդրոմը»

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի երկու պաշտոնյաներ այսօր գրեթե բառացի հայտարարեցին ադրբեջանական քարոզչամեքենայի` արդեն ֆանտաստիկայի ժանրին անցնելու մասին: Մասնավորապես, նախ, պաշտոնական Ստեփանակերտը ներկայացնող, Արցախի հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը ադրբեջանցի քաղաքագիտական նորարությունների փորձագետ Մուբարիզ Ահմեդօղլու հայտարարության կապակցությամբ, թե իրանցիները կտրել են հայ զինվորականների ոտքը՝ «Խուդաֆերին» հիդրոկայանի շահագործման հետևանքով, մեզ հետ զրույցում ասաց. «Ադրբեջանում ասես ինչ-որ մի «Սարսանգի սինդրոմ» առաջացած լինի, այդ մարդիկ ակնհայտորեն ջրամբարների նկատմամբ ինչ-որ հատուկ սեր ունեն»: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին Միլիցա Մարկովիչի՝ Սարսանգի ջրամբարի զեկույցը, ի տարբերություն , Բոբ Ոուլթերի նույնքան չարաբաստիկ զեկույցի, ադրբեջանական ու թուրքական պատվիրակությունների ջանքերով  ընդունվեց: Նույնկերպ, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր հաղորդել էր, թե շփման գծում Աղդամի ուղղությամբ «հայկական կողմի հերթական սադրանքները կանխարգելելու» արդյունքում ադրբեջանական կողմը շփման գծից մեծ խորությամբ «դիրքեր է ոչնչացրել», ինչի արդյունքում «հայկական կողմը կորցրել է զինտեխնիկա և 10-15 զինծառայող»։ Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ, հերքելով տեղեկատվությունը, նկատեց, որ եթե նախկինում ադրբեջանական կողմի ֆանտազիաները սահմանափակվում էին 3-4 զոհերով, հիմա արդեն 10-15 զոհեր են հորինում:

Նմանատիպ նյութեր