Դաժանության սինդրոմը և մարդու իրավունքների ոտնահարման նոր դրսևորումները. Լարիսա Ալավերդյան
«Մարդն ազատ է խոշտանգումներից ցանկացած պարագայում՝անգամ միջազգային ահաբեկչության դեպքում, եթե նույնիսկ ամբաստանյալ է»,- այսօր խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ կազմակերպված «Անպատժելության դեմ պայքար և խոշտանգումների զոհերի վերականգնման իրավունք-2017» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձավ օրենսդրական դաշտին և նշեց, որ խոշտանգումների դեպքում գործում է բացարձակ արգելք և ոչ մի բացառություն չկա:
Լարիսա Ալավերդյանը կոչ արեց ուշադրություն դարձնել ոչ միայն իրավական խնդիրներին, այլև հասարակության մեջ դաժանության սինդրոմին:
«Մենք խնդիր ենք տեսնում, որ մարդու իրավունքների ոտնահարման նոր դրսևորումներ են ի հայտ գալիս, ինչը իշխանության կողմից պատշաճ վերաբերմունքի չի արժանանում»,- ասաց նա: