7596 դիտում
20:14 11-03-2016
Մոտ ժամանակներս հայերը ևս կկարողանան Եվրոպա գնալ առանց վիզաների. Պ. Սվիտալսկի
Ինչպես հաղորդում է ` «Ազատություն» ռադիոկայանը՝ մոտ ժամանակներում Հայաստանն ու Եվրամիությունը կհասնեն վիզաների ազատականացմանը, ինչի մասին այսօր Վանաձորում[url=http://www.azatutyun.am/archive/news/20160311/2031/2031.html?id=27604829] հայտարարել է[/url] Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նա հորդորել է Հայաստանին համբերատար լինել՝ հաշվի առնելով միգրացիոն խնդիրները և իրավիճակը Եվրոպայում:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիների համար ուժի մեջ է մտել վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը Եվրամիության հետ, որով Հայաստանի քաղաքացիները Շենգեն վիզայի համար այսուհետ 60 եվրոյի փոխարեն վճարում են 35 եվրո, իսկ քաղաքացիների որոշակի խմբեր էլ առհասարակ ազատվում են վիզայի վճարից:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին հարց ուղղվեց , թե ինչ փուլերի ու ժամանակին մասին կարող է խոսք գնալ և նա այս առնչությամբ հայտնեց.
«Այստեղ 3 փուլ կա. վիզաների դյուրացում, վիզային երկխոսություն, երրորդը` վիզաների ազատականացումն է: Ուզում եմ հիշեցնել, որ Ռիգայի գագաթնաժողովում որոշում ընդունվեց Հայաստանին տալ երկրորդ փուլին` վիզա–դիալոգին անցնելու հնարավորություն»:
Ըստ քաղաքագետի՝ վիզա-երկխոսության փուլում ԵՄ-ն ու Հայաստանը պետք է աշխատեն հակակոռուպցիոն ու հակախտրական օրենսդրության` սեռական փոքրամասնություններ, կանանց իրավունքներ և այլն, մշակման, ընդունման դաշտում, ինչից հետո արդեն կբացվի վիզային ազատականացման հնարավորությունը:
Նմանատիպ նյութեր
78914 դիտում
23:10 04-11-2017
Մոտ ժամանակներս տղամարդիկ կկարողանան ծննդաբերել
9993 դիտում
17:30 27-11-2017
ԵՄ հետ վիզաների ռեժիմը ազատականացումը հնարավոր է մինչեւ 2020 թվականը․ Սվիտալսկի. news.am
Այս բաժնից
850 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
745 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են