211652_close_icon
views-count8663 դիտում article-date 09:37 07-05-2016

Հայերը պետք է գիտակցեն, որ ուշ թե շուտ կբացահայտենք դրամաշնորհ հափշտակելու դեպքերը. Սվիտալսկի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած տարի Հայաստանում ԵՄ գրասենյակի բողոքի հիման վրա ՀՀ իրավապահները դրամաշնորհային միջոցները հափշտակելու դեպք բացահայտեցին: Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուց «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե այդ միջադեպն ինչպես կազդի Հայաստանին դրամաշնորհներ տրամադրելու գործընթացների վրա, ի պատասխան՝ դեսպանն ասաց. «Այժմ ամեն ինչ Հայաստանի պատկան մարմինների ձեռքերում է: Մեր ընթացակարգերը թափանցիկ են, հայտադիմումների ընդունման գործընթացն արդար է, իսկ մրցակցության կանոնները՝ հաջողված: Մեր կամքից անկախ միշտ էլ կհանդիպենք թաքնված և վատ մտադրություններ ունեցող մարդկանց: Հույս ունեմ, որ այս դեպքերի հրապարակայնությունը հետ կպահի այն մարդկանց, ովքեր ազնիվ մտադրություններով չեն դիմում ԵՄ դրամաշնորհային ծրագրերին, սակայն մենք չենք կարող բացառել նման իրավիճակներն ապագայում: Պարզապես հայաստանցիները, ներառյալ ոչ կառավարական կազմակերպությունները, պետք է գիտակցեն, որ ուշ թե շուտ մենք կկարողանանք բացահայտել նմանատիպ դեպքերը»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր