211652_close_icon
views-count4311 դիտում article-date 23:51 12-03-2016

1938 թվականի այս օրը ծնվել է Վլադիմիր Մսրյանը, թատրոնի և կինոյի հայ դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ

604 թ. — մահացել է Հռոմի Պապ Գրիգոր I-ը, կաթոլիկ եկեղեցու սուրբ (ծ. 540)։ 1519 թ. — իսպանացի նշանավոր կոնկիստադոր Էռնան Կորտեսը իր խմբով մտավ ներկայիս Մեքսիկայի տարածք։ 1685 թ. — ծնվել է Ջորջ Բերկլին, անգլիացի փիլիսոփա, Իռլանդիայի եպիսկոպոս (մահ. 1753 թ.) 1913 թ. — Ավստրալիայի մայրաքաղաքը դարձավ Կանբերրան։ 1922 թ. — Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը կազմավորեցին Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունը։ 1938 թ. — ծնվել է Վլադիմիր Մսրյանը, թատրոնի և կինոյի հայ դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (մահ. 2010 թ.)։ 1942 թ. — ծնվել է Ռատկո Մլադիչը, Սերբական Հանրապետության բանակի հրամանատարն էր 1992-1995 թվականների Բոսնիական պատերազմի ժամանակ։ 1968 թ. — Մավրիկիոսը ձեռք բերեց անկախություն, իսկ 1992 թ. նույն օրը դարձավ հանրապետություն։ 1974 թ. — «Մարս-6» խորհրդային տիեզերական կայանը իջավ Մարս մոլորակի վրա՝ առաջին անգամ Երկիր հաղորդելով այդ մոլորակի ընդերքի և մթնոլորտի վերաբերյալ տեղեկություններ։ 2011 թ. — Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի և ցունամիի հետևանքով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթար տեղի ունեցավ։

Նմանատիպ նյութեր