2929 դիտում
10:07 13-03-2016
«Ես երբևիցե չեմ ընտրել Ռուսասատանը». Սնոուդենը ցանկանում է վերադառնալ ԱՄՆ
ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության տեխնիկական ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Բրուքլինի երաժշտական ակադեմիայում կայացած տեսահամաժողովի շրջանակում հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ ԱՄՆ, սակայն հանգամանքները թույլ չեն տալիս:
«Ես երբևիցե չեմ ընտրել Ռուսասատանը և մեծ ցանկություն ունեմ դերադառնալու ԱՄՆ»,- ասել է Սնոուդենը:
Նշենք, որ ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության տեխնիկական ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը 2013 թվականին նյութեր է հանձնել «Washington Post» և «Guardian» թերթերին, որով բացահայտել է ԱՄՆ քաղաքացիների գաղտնի ծրագրային լրտեսումը:
Պենտագոնի գաղտնի զեկույցի տվյալներով` Էդվարդ Սնոուդենը առևանգել է 1,7 մլն գաղտնի ֆայլեր։ Փաստաթղթերի մեծամասնությունը վերաբերում է ամերիկյան բանակի, ռազմածովային նավատորմի, ծովային կորպուսի և ռազմաօդային ուժերի` կենսական կարևորություն ունեցող օպերացիաներին:
Նմանատիպ նյութեր
929 դիտում
13:27 07-10-2015
Սնոուդենը հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ ԱՄՆ և պատրաստ է ազատազրկում կրել
2326 դիտում
16:32 12-03-2016
Սնոուդենը հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ ԱՄՆ
Այս բաժնից
742 դիտում
19:15 10-01-2025
Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան Harry S. Truman ավիակրի վրա
967 դիտում
10:12 10-01-2025
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
1045 դիտում
23:39 09-01-2025
Թուրքիան կվերսկսի թռիչքները դեպի Սիրիա