15593 դիտում
23:10 21-11-2019
Ես երբևիցե ԱԱԾ բացահայտումներով չեմ պարծեցել, դրանցով պարծեցել և փորձել են դիվիդենտներ քաղել ինչ-ինչ մարդիկ. Արթուր Վանեցյան. 168.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ես երբևիցե ԱԱԾ բացահայտումներով չեմ պարծեցել, ԱԱԾ բացահայտումներով պարծեցել և փորձել են դիվիդենտներ քաղել ինչ-ինչ մարդիկ։ Այս մասին [url=https://168.am/2019/11/21/1208246.html]168.am[/url]-ի «Պրեսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հայտարարությանը, որ Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրեն և երբևէ թիմի անդամ չի եղել, իսկ բացահայտումներ անելը պարծենալու առիթ չեն, դա ԱԱԾ տնօրենի պարտականությունն է, Արթուր Վանեցյանն ասաց. «Շատ ուրախ եմ, որ պարոն Մկրտչյանը վերջապես հասկացել է, որ ԱԱԾ տնօրենը ի պաշտոնե ուղղակի չի կարող լինել որևէ քաղաքական թիմի անդամ։ Առհասարակ ԱԱԾ աշխատակիցը ծառայում է պետությանը, այլ ոչ թե օրվա քաղաքական իշխանությանը։ Անվտանգության ծառայության ուղիղ պարտականությունն է ապահովել երկրի և ժողովրդի անվտանգությունը»։
Ինչ վերաբերում է բացահայտումներին ու պարծենալուն, Վանեցյանը նշեց, որ ի տարբերություն բոլորի՝ ինքը երբևիցե ԱԱԾ բացահայտումներով չի պարծեցել. «ԱԱԾ բացահայտումներով պարծեցել և փորձել են դիվիդենտներ քաղել ինչ-ինչ մարդիկ»։
Վանեցյանն ընդգծեց, որ երբ առաջիկայում ԱԺ բերվի օրինագիծը, որով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները պետք է դառնան քաղաքական, իր այս հայտարարությունից հետո Արեն Մկրտչյանը պետք է դեմ քվեարկի և դեմ խոսի օրենքի ընդունմանը. «Որովհետև անթույլատրելի է այդ պաշտոնների քաղաքականացումը և, փառք Աստծո, որ ինձ իրենք չեն համարել իրենց քաղաքական թիմի անդամ»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ հաղորդումը նկարահանվել է մինչև Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տալը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
33996 դիտում
21:35 19-09-2019
Բացառում եմ երբևիցե ԲՀԿ-ին և առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն. Արթուր Վանեցյան. Armtimes.com
25073 դիտում
22:18 16-03-2017
Պետք չէ Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքն օգտագործել և դիվիդենտներ շահել. Շարմազանով
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»