5163 դիտում
12:09 13-03-2016
ՀՀԿ երիտասարադական կազմակերպության և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկեց «Վարպետաց դասեր մարզերում» նախագիծը
Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարադական կազմակերպության և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ օրերս մեկնարկեց «Վարպետաց դասեր մարզերում» նախագիծը:
Մեկնարկը տրվեց ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան պարարվեստի քոլեջում:
Դասը վարեց դասական պարի մասնագետ Անի Ահարոնյանը: Տեղեկացնենք, որ նախագծի նպատակն է խթանել ազգային երկխոսությունն ու շփումը պարի լեզվով, ծանոթացնել մասնագիտական տարբեր մոտեցումներին, հնարավորություն ստեղծել փորձի փոխանակման, նոր կապերի ձևավորման համար և ապահովել ՀՀ մարզերի և Արցախի ներգրավվածությունը մայրաքաղաքում իրականացվող ծրագրերին:
Նախագծի մեկնարկային օրվա ընթացքում տեղի մասնագետների հետ քննարկվեցին տարատեսակ հարցեր և ԵԹԿՊԻ ՈՒսանողական խորհրդի նախագահ Ա. Սարգսյանի և Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան պարարվեստի քոլեջի տնօրեն Ս. Զաքարյանի համատեղ ջանքերով ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար:
[color=#CC0000]
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
16639 դիտում
22:35 17-06-2015
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնում կայացավ «Դեպի տուն» ներկայացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին