211652_close_icon
views-count18996 դիտում article-date 13:33 13-03-2016

Մինչ որոշ պաշտոնյաներ հայտարարում են, թե իրենք բոլորը չարենցասեր են, իրական չարենցասերները այցելել էին նրա անունը կրող հուշարձան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր Չարենցի ծննդյան օրն է: Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը ծնվել է 1897թ. մարտի 13-ին Կարս քաղաքում: Հանճար,որի մասին կգրվեն դեռևս ուսումնասիրություններ, մենագրություններ, կպաշտպանվեն թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, բայց թվում է նա անսպառ է, ամեն անգամ ընթերցելիս նորովի ես բացահայտում հանճարին: Բայց մենք արդյոք միշտ ենք մեծարում մեր հանճարներին, ցավալի է, բայց այսօր ամեն ինչ խառնվել է իրար: Չարենցի արձանի մոտ էին հավաքվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտներ, տնօրենը Աշոտ Բլեյանը, Չարենցի թոռը՝ Գոհար Չարենցը, նաև աշակերտներ, ուսուցիչներ, չարենցագետները եւ պարզապես Չարենցի արվեստի երկրպագուները: Միջոցառման ընթացքում ներկաները ծաղիկներ դրեցին <<Ամբոխները խելագարված>>-ի մոտ,Երևանի մի շարք դպրոցների աշակերտներ արտասանեցին Եղիշե Չարենցի բանաստեղծություններից: Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին: Մեծ բանաստեղծի գերեզմանն անհայտ է: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 385+
385+

Նմանատիպ նյութեր