98972 դիտում
18:10 14-03-2016
Նոր մանրամասներ` Սարի-Թաղում տեղի ունեցած դանակահարություն-սպանությունից. վիրավորների մեջ կան ուսանողներ. մահացածը վիրավորներից մեկի եղբայրն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սպանության փորձ` 2 կամ ավելի անձանց նկատմամբ) և 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ` մարտի 13-ին, Սարի-Թաղում թիվ 47 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության, սպանության փաստով:
[color=#EF2929]
Հիվանդանոց էին տեղափոխվել Սարի –Թաղի 6-րդ փողոցի 57 տան բնակիչ, Վարդաշենի թիվ 9 ուսումնարանի 3-րդ կուրսի ուսանող, 17-ամյա Արմեն Արայի Բաղդասարյանը, ով վնասվածք է ստացել որովայնի առաջնային պատի գոտկային և նստային շրջանների կտրած- ծակած վերքեր ախտորոշմամբ, Սարի-Թաղի 28-րդ փողոցի 5-րդ տան բնակիչ, 18-ամյա Սերգեյ Հրաչի Օսիպովը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ, Սարի-Թաղի 5-րդ շարք 79 տան բնակիչ, 18-ամյա Ռոբերտ Պարգևի Կարապետյանը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ, Սարի-Թաղի 19-րդ փողոցի 8/2 տան բնակիչ, Հայատսանի Պետական ճարտարագիտական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող, 18-ամյա Սամվել Արմենի Գասպարյանը` գոտկասրբանային հատվածի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ, Սարի-Թաղի 6-րդ փողոցի 57 տան բնակիչ, 18-ամյա Լևոն Արայի Բաղդասարյանը` ձախ ազդրի միջին երրորդի վնասվածք ախտորոշմամբ, Սար-Թաղի 19-րդ փողոցի 20 տան բնակիչ, 19-ամյա Ժորա Արթուրի Ավետիսյանը` ձախ ազդրի միջին երրորդի վնասվածք ախտորոշմամբ: [/color]
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի պետ Արզումանյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գևորգ Հակոբյանը, նույն բաժնի քննչական բաժնի պետ Էդուարդ Սիրականյանը:
Հիվանդանոց տեղափոխված Ա. Բաղդասարյանը մահացել է:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/13/79489/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ` մարտի 13-ին, Էրեբունի բժշկական կենտրոն էին տեղափոխվել 4 քաղաքացի:
Վերջիններս հիվանդանոց էին տեղափոխվել սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով և, ըստ տեղեկությունների, հիվանդանոց էին տեղափոխվել Սարի-Թաղից: Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ ժամանել էին Սարի-Թաղ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+