211652_close_icon
views-count24947 դիտում article-date 10:53 10-01-2016

Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած Mercedes-ի և Opel-ի բախումից. վիրավորների մեջ կան ուսանողներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է` հունվարի 7-ին Երևանի Առաճյան և Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Երևանի հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են տեղափոխվել Opel-ի վարորդ, Երևանի բնակիչ, 32-ամյա Ահարոն Սարգսյանը, Mercedes-ի վարորդ, Երևանի բնակիչ, 21-ամյա Կարեն Մանուկյանը, Opel-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 50-ամյա Սվետլանա Ղմբոյանը, 22-ամյա Կամո Պետրոսյանը, 67-ամյա Արմիկ Պետրոսյանը, Mercedes-ի ուղևոր, 20-ամյա Հայկ Խաչատրյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Mercedes-ի վարորդ Կ. Մանուկյանը սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեխանիկայի և մեքենագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսում, իսկ նրա ուղևոր Հ. Խաչատրյանը` Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/07/74325/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 7-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել էին Երևանի բնակիչներ, 32-ամյա Ահարոն Սարգսյանի վարած Opel մակնիշի 34 ՍF 234 համարանիշի և 21-ամյա Կարեն Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 41 PՍ 444 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել եէի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ժամանել էր նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Օպերատիվ է գործել 1-03 շտապօգնության բրիգադը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր