211652_close_icon
views-count1837 դիտում article-date 19:03 14-03-2016

Երևանի գլխավոր ճարտարապետին հանձնարարվել է մշակել «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման նախագիծը

Այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գլխավոր ճարտարապետին, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին «Վերնիսաժ»-ի տարածքի վարձակալի հետ քննարկել այդ հատվածի վերակառուցման ծրագիրը՝ հնարավորին սեղմ ժամկետում ներկայացնելով բարեկարգման և արդիականացման նախագիծ. «Վերնիսաժը Երևանի այն հատվածներից է, որը բազմաթիվ զբոսաշրջիկների հնարավորություն է տալիս պատկերացում կազմել մեր քաղաքի մասին: Եվ այստեղ պետք են այնպիսի լուծումներ, որոնք տվյալ տարածքը կդարձնեն իսկապես ներկայանալի: Ընդ որում, վարձակալը ևս համամիտ է, որ տարածքում լուրջ լուծումներ տալու խնդիր կա, հետևաբար, համատեղ աշխատեք և կարճ ժամանակում ներկայացրեք համապատասխան նախագիծ, ինչու չէ նաև ստեղծեք աշխատանքային խումբ՝ այդ գործընթացում ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին»:

Նմանատիպ նյութեր