Առաջիկայում հանրությանը կներկայացվի «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման վերջնական նախագիծը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է փոխանցել քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին և պետական ծառայություններին` Ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումները մայրաքաղաքում պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար:
Անդրադառնալով «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման ծրագրին` պատասխանատուները զեկուցել են, որ արդեն իսկ մեկնարկել է Վերնիսաժի բարեկարգման շինարարական աշխատանքների առաջին փուլը, որի շրջանակում տարածքից հեռացվում են առկա սեղաններն ու ծածկերը:
Քաղաքապետը հանձնարարել է առաջիկա օրերին ավարտել և հանրությանը ներկայացնել շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումների արդյունքում ձևավորված «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման վերջնական նախագիծը: