211652_close_icon
views-count233933 դիտում article-date 09:21 15-03-2016

Հանրապետությունը ցնցած Սարի-Թաղում ծեծկռտուք և սպանություն կատարող 25-ամյա և 26-ամյա եղբայրներին Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, իրացնելով ստացված բազմակողմանի օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների հետ արդեն իրացնելով ստացված տեղեկությունները, մի քանի դարանակալումներ էին կատարել մարտի 13-ին Սարի-Թաղում տեղի ունեցած աղմկահարույց վիճաբանության և սպանության ժամանակ նշված վայրում գտնվող մի քանի կասկածյալների գտնվելու վայրերում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն կեսգիշերին ոստիկանության Նոր Նորքի բաժին են ներկայացել Սարի-Թաղի 10-րդ շարքի 8-րդ տան բնակիչներ, 26-ամյա Դավիթ Պետրոսի Պետրոսյանը և նրա եղբայրը՝ 25-ամյա Նարեկ Պետրոսի Պետրոսյանը: Վերջիններս Նոր Նորքի ոստիկանությունում խոստովանել են, որ վիճաբանությանը մասնակցել են իրենք՝ մահացածի և վիրավորների հետ Սարի-Թաղում, որի ժամանակ էլ Դավիթը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նշված անձանց: Այդ ամենը կատարելուց հետո Դ. և Ն. եղբայրները դիմել են փախուստի, իսկ Դավիթն էլ դեպքի վայրում ունեցել է հանցագործության գործիք դանակը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նոր Նորքի ոստիկանները Երևանի ոստիկանության և Էրեբունու բաժնի իրենց գործընկերների հետ անգամ եղբայրների լուսանկարներն էին փոխանցել Հայաստանի սահմաններում տեղակայված հսկիչ անցակետերին և Զվարթնոց օդանավակայանի իրենց գործընկերներներին, որպեսզի նրանք չկարողանային լքեին Հայաստանը ու, հավանաբար, եղբայրներն ու նրանց հարազատները, տեսնելով, որ ոստիկանությունը ամբողջությամբ տիրապետում է դեպքի մանրամասներին ու տեղյակ է, որ իրենք են կատարել նշված արարքը, այլ ելք չունենալով՝ այսօր ներկայացել են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է տղայական ինչ-որ անհեթեթ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «լրիվ մի կաթիլ մեղրի պատմություն»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ եղբայրները ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/14/79559/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սպանության փորձ` 2 կամ ավելի անձանց նկատմամբ) և 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը) հատկանիշներով: Նշված քրեական գործը հարուցվել էր մարտի 13-ին Սարի-Թաղում, թիվ 47 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության, սպանության փաստով: Հիվանդանոց էին տեղափոխվել Սարի–Թաղի 6-րդ փողոցի 57 տան բնակիչ, Վարդաշենի թիվ 9 ուսումնարանի 3-րդ կուրսի ուսանող, 17-ամյա Արմեն Արայի Բաղդասարյանը, ով վնասվածք էր ստացել որովայնի առաջնային պատի գոտկային և նստային շրջանների կտրած- ծակած վերքեր ախտորոշմամբ, Սարի-Թաղի 28-րդ փողոցի 5-րդ տան բնակիչ, 18-ամյա Սերգեյ Հրաչի Օսիպովը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ, Սարի-Թաղի 5-րդ շարքի 79 տան բնակիչ, 18-ամյա Ռոբերտ Պարգևի Կարապետյանը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ, Սարի-Թաղի 19-րդ փողոցի 8/2 տան բնակիչ, Հայատսանի Պետական ճարտարագիտական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող, 18-ամյա Սամվել Արմենի Գասպարյանը` գոտկասրբանային հատվածի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ, Սարի-Թաղի 6-րդ փողոցի 57 տան բնակիչ, 18-ամյա Լևոն Արայի Բաղդասարյանը` ձախ ազդրի միջին երրորդի վնասվածք ախտորոշմամբ, Սար-Թաղի 19-րդ փողոցի 20 տան բնակիչ, 19-ամյա Ժորա Արթուրի Ավետիսյանը` ձախ ազդրի միջին երրորդի վնասվածք ախտորոշմամբ: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի պետ Արզումանյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գևորգ Հակոբյանը, նույն բաժնի քննչական բաժնի պետ Էդուարդ Սիրականյանը: Հիվանդանոց տեղափոխված Ա. Բաղդասարյանը մահացել էր: [b]Կասկածյալ, 26-ամյա Դավիթ Պետրոսի Պետրոսյանը [/b] [img]/ups/images/0285778001458024766837193.jpg[/img] [b]Կասկածյալ, 25-ամյա Նարեկ Պետրոսի Պետրոսյանը [/b] [img]/ups/images/0632866001458024837282621.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր