211652_close_icon
views-count3039 դիտում article-date 15:33 15-03-2016

Ամեն քաղաքացու իրավունքն է` ստեղծել քաղաքական կուսակցություն. Վիգեն Սարգսյանը` Վարդան Օսկանյանի` կուսակցություն ստեղծելու մասին

ՀՀ-ում յուրաքանչյուր քաղաքացի ունի իրավունք` օրենսդրությամբ նախատեսված կարգով ստեղծել քաղաքական կուսակցություն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով այսօր խորհրդարան էր եկել ՀՀԿ-ի հետ քննարկելու ապրիլի 23-ին կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության» կանխարգելման գլոբալ ֆորումի անցկացման հետ կապված հարցեր: Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն այսօր խորհրդարանում հանդիպում էին ԱԺ խմբակցությունների հետ: Վիգեն Սարգսյանին լրագրողները հարց ուղղեցին, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ իշխանությունը` ԸՕ-ի հետ կապված: «Իհարկե, պատրաստ է, իսկ ե՞րբ է իշխանությունը հրաժարվել ընդդիմության հետ որևէ քաղաքական հարց քննարկելուց»,- պատասխանեց Վ. Սարգսյանն ու ավելացրեց. «Ցանկացած քննարկում քաղաքական մշակույթի մաս է և քննարկման արդյունավետությունը ցույց է տալիս պետական համակարգի արդյունավետությունը և կենսունակությունը»: Նա նշեց, որ առաջիկայում կլինեն ԸՕ-ի շուրջ լսումներ և բոլոր հարցերի պատասխանները կտրվեն. «Բոլոր հարցերը, որոնք քաղաքական դաշտում են, քննարկվելու են, դրա համար էլ Ազգային ժողով գոյություն ունի»:

Նմանատիպ նյութեր