211652_close_icon
views-count1614 դիտում article-date 10:04 14-07-2015

Օսկանյանի` կուսակցություն ստեղծելու որոշման մասին ինձ հայտնի չէ. Նաիրա Զոհրաբյան. «Ժողովուրդ»

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը վերադարձել է Հայաստան և հանդիպել է խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ, գրում է «Ժողովուրդ» թերթը: «Հանդիպման ընթացքում կողմերը փորձել են հասկանալ իրենց հետագա հարաբերությունների ճակատագիրը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իրենց հանդիպման ժամանակ քննարկել են նաև Վարդան Օսկանյանի և Վահե Հովհաննիսյանի կողմից կուսակցություն հիմնելու հարցը: Ես պարբերաբար հանդիպում եմ թե Վարդան Օսկանյանին, թե Վահե Հովհաննիսյանին, երկուսին էլ համարում եմ պարկեշտ անձնավորություն ու ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ եթե իրենք նոր կուսակցություն ստեղծելու որոշում ունենան, ապա դրա մասին առաջինն իրենց գործընկերները կիմանան, բնականաբար, առաջին հերթին նաև ես։ Ձեր նշած տեղեկությունը հրապարակելու նախօրեին ես հանդիպել ու երկար զրուցել եմ Օսկանյանի հետ, և կուսակցություն ստեղծելու որոշման մասին ինձ հայտնի չէ»,- թերթի փոխանցմամբ, ասել է ԲՀԿ նախագահը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր