211652_close_icon
views-count3484 դիտում article-date 14:39 27-04-2016

Բազում կուսակցություններ են ստեղծվել, դրանցից ո՞ր մեկն է ասել, որ ինքը հերթականն է, բոլորն էլ ասում են` արմատական են. Է. Շարմազանովը` Վ. Օսկանյանի կողմից կուսակցություն ստեղծելու մասին

«Վերջին շրջանում բազում կուսակցություններ են ստեղծվել, դրանցից ո՞ր մեկն է ասել, որ ինքը հերթականն է, բոլորն էլ ասում են` արմատական են, իշխանափոխության են ձգտելու, իրենք են այլընտրանքը … Ժողովուրդն է որոշում, թե ով է այլընտրանքն իշխանության»,-այսօր Ազգային ժողովում անդրադառնալով Վարդան Օսկանյանի «Համախմբում» անվամբ կուսակցություն ստեղծելուն՝ հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա հավելեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում` ստեղծի՞, թե՞ չստեղծի կուսակցություն, առաջ գնա՞, թե՞ չգնա: Հիշեցնենք, որ Վ. Օսկանյանն ու համախոհները հանդես էին եկել հայտարարությամբ և տեղեկացրել, որ այժմ պատրաստվում են նոր քաղաքական ուժի հիմնադիր համագումարին: Հայտարարության մեջ ընդհանուր ուրվագծերով ներկայացվել էին նոր քաղաքական ուժի ներքին և արտաքին քաղաքական պալտֆորմները: Անդրադառնալով Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում 20 տարի կեղծվել են ընտրությունները, իշխող կուսակցության ներկայացուցիչն ասաց. «Ես, նայելով հարգարժան պարոն Օսկանյանի աչքերին, ասեցի՝ առաջինը՝ ես չեմ հիշում, երբ որ Դուք եղել եք ԱԳ նախարար, ասեք` ընտրությունները կեղծվել են, և կարելի՞ է ենթադրել, որ Ձեր ասած, ոչ թե իմ ասած, Օսկանյանի ասած կեղծված ընտրությունների արդյունքում 98 և 2003 թվականի նախագահական ընտրությունների արդյունքում ինքը նախագահ Քոչարյանի կողմից նշանակվել է ԱԳ նախարար, եւ եթե ըստ իրեն այդ ընտրությունները եղել են կեղծ, ուրեմն արդյունքներն են եղել կեղծ, հետեւաբար իր նշանակումը եղել կեղծ: Կարելի՞ է դա հասկանալ, որ լեգիտիմ չի»:

Նմանատիպ նյութեր