2610 դիտում
18:51 15-03-2016
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հունաստանի արտաքին գործերի նախարարին
Մարտի 15-ին ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Աթենքում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասին:
Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները կարևորեցին երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, բարձրաստիճան փոխայցելությունները։
Զրուցակիցները քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության սերտացման, միջգերատեսչական խորհրդատվությունների ակտիվացման հարցեր։
Նախարարներ Նալբանդյանն ու Կոցիասը անդրադարձան անցյալ շաբաթ Աթենքում կայացած հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի արդյունքներին։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, այդ շրջանակում ընթացող համագործակցության շուրջ։
Զրույցի ընթացքում արծարծվեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ։
Նմանատիպ նյութեր
4532 դիտում
14:31 26-09-2015
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին
1176 դիտում
20:52 09-10-2015
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Մավրիկիոսի արտաքին գործերի նախարարին
1625 դիտում
22:03 24-11-2016
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Մարոկկոյի արտաքին գործերի նախարարին
Այս բաժնից
1993 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան