2746 դիտում
21:18 15-03-2016
Տարեկան 5,4 միլիոն մարդ է մահանում ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից
Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր փորձում են ծխելու սովորությունից ազատվել աստիճանաբար` օր օրի պակասեցնելով ծխախոտի քանակը, ավելի դժվարությամբ են կարողանում ձերբազատվել խնդրից, քան նրանք, ովքեր դա անում են միանգամից:
Բանն այն է, որ շատ ծխողներ ուղղակի չեն կարող համակերպվել բոլորովին չծխելու մտքի հետ, այդ իսկ պատճառով քչացնում են ծխախոտի քնակակը, սակայն դա արդյունք չի տալիս, քանի որ նրանք վերջնականապես չեն ազատվում ծխախոտի կախվածությունից և շատ հեշտ կարող են վերադառնալ նախկին չափաբաժնին :
Միջազգային առողջապահական կազմակերպությունների տվյալներով, ծխելը տարեկան մահերի 10 %-ի պատճառ է հանդիսանում:
Այլ կերպ` տարեկան 5,4 միլիոն մարդ է մահանում ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից:
Նմանատիպ նյութեր
1645 դիտում
14:05 12-10-2015
Աշխարhում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում
1649 դիտում
20:23 07-06-2016
Ոչ վարակիչ հիվանդություններից յուրաքանչյուր տարի աշխարհում մահանում է ավելի քան 40 միլիոն մարդ. ՀՀ ԱՆ
3072 դիտում
10:06 09-06-2021
Հայաստանում ո՞ր հիվանդություններից են ավելի շատ մահանում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3211 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը