211652_close_icon
views-count3061 դիտում article-date 23:03 15-03-2016

ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ

Այսօր` մարտի 15-ին, ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները։ Քննարկման ընթացքում ԲՀԿ նախագահն ու խմբակցության պատգամավորները ներկայացրել են կուսակցության պատրաստած առաջարկների փաթեթը, որոնց ընդունումը էականորեն կնվազեցնի ընտրական օրինախախտումները։ ԲՀԿ պատգամավորները խոսել են լրագրողների եւ դիտորդների թվի սահմանափակման անթույլատրելիության, ազգային փոքրամասնությունների մասնակցության առավել աշխատող դրույթների մշակման անհրաժեշտության, Հայաստանից բացակայող քաղաքացիների հաշվառման արդյունավետ մեթոդների, ինչպես նաեւ՝ քվեարկած ընտրացուցակներին ծանոթանալու մեխանիզմների մասին։ ԲՀԿ նախագահը նշել է, որ ԸՕ-ի մշակման ԲՀԿ աշխատանքային խումբը պատրաստել է մոտ 30 սկզբունքային առաջարկներ, որոնք ԲՀԿ խմբակցությունը կներկայացնի խորհրդարանական լսումների եւ ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ։ [b]ԲՀԿ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր