1345 դիտում
09:32 16-03-2016
Եթե սոցապ նախարարը չլիներ. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Եթե չլինեին կենսաթոշակներն ու սոցիալական աջակցությունը, ապա աղքատությունը շատ ավելի մեծ կլիներ», հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«ՉԻ» – Իսկ եթե ուտելիք չլիներ՝ մարդիկ սոված կլինեին: Այնպես որ՝ Արտեմ Ասատարյանը միանգամայն իրավացի է: Եվ կարող է շարունակել դարակազմիկ մտքեր հայտնել: Օրինակ՝ եթե փղի կնճիթը կտրեն, փիղն այլևս կնճիթ չի ունենա, եթե փոսեր չլինեն՝ ոչ մեկը փոսը չի ընկնի, եթե մարդը նիհարի՝ քաշը կպակասի և այլն:
Ափսոս միայն, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի գործառույթն իմաստուն մտքեր արտահայտելը չէ: Ավելի ճիշտ՝ միայն դա չէ: Մարդիկ չգիտես ինչու, ուրիշ ակնկալիքներ էլ ունեն նրանից: Եվ շատ իզուր. Նա ի՞նչ մեղավոր է, որ թոշակները ցածր են: Փողը շատ լիներ՝ թոշակները բարձր կլինեին: Իսկ եթե թոշակառուներ չլինեին՝ թոշակ տալու կարիք չէր լինի: բայց քանի որ թոշակառուներ կան՝ նրանց պետք է թոշակ տալ: Եթե չտան՝ աղքատությունը շատ ավելի մեծ կլինի:
Մի խոսքով՝ եթե սոցապ նախարարը չլիներ, նախարարների թիվն ավելի փոքր կլիներ: Վստահեցնում ենք՝ որևէ այլ բան չէր փոխվի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2076 դիտում
18:02 09-09-2016
Եթե իսկապես նոր ծրագրով եկած չլիներ, ուրեմն ամեն ինչ իզուր է. Ռուբիկ Հակոբյան
6256 դիտում
22:31 12-10-2017
Սերխիո Ագուերո. Եթե ամրագոտին չլիներ, ողջ չէի մնա
16751 դիտում
14:56 05-09-2018
Եթե չլիներ պարը, կսովորեի դերասանական բաժնում
Այս բաժնից
1297 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1030 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»