16754 դիտում
14:56 05-09-2018
Եթե չլիներ պարը, կսովորեի դերասանական բաժնում
Գյումրեցի 20-ամյա Գրիշա Ասատրյանն արդեն 12 տարի է՝ զբաղվում է պարով, այն համարելով կյանքի իմաստը: Ազատ ժամանակ սիրում է կարդալ, ժամանակ անցկացնել ընկերների հետ:
[b]-Գրիշա, խնդրում եմ հակիրճ պատմիր քո մասին:
[/b]
-Ծնվել եմ 1998 թվականին ՌԴ-ում, որոշ ժամանակ անց ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Գյումրի: Սովորել եմ Գյումրու «Թռչունյան տուն» կրթահամալիրում: Այնուհետեւ հաճախել եմ ԵԿՊԻ Գյումրու մասնաճյուղի պարարվեստ բաժինը: Այժմ զբաղվում եմ պարով:
[b]-Ո՞ր տարիքից ես զբաղվում պարով: Ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիր պարը:
[/b]
-Պարել սկսել եմ դեռ դպրոցական տարիներից: Մինչեւ պարի խմբակ հաճախելը սովորել եմ նվագել ջութակ, եւ հենց այդ ընթացքում տնօրենիս՝ Սոնյա Սիմոնյանի առաջարկով տեղափոխվեցի պարի խմբակ։ Կյանքիս ընթացքում միշտ շնորհակալ կլինեմ նրան ինձ ուղղորդելու համար:
[b]-Իսկ փոքր տարիքում երբեւէ մտածե՞լ ես, որ զբաղվելու ես պարով:
[/b]
-Եթե անկեղծ՝ փոքր տարիքում մասնագիտության հետ կապված հստակ կողմնորոշում չեմ ունեցել, բայց եղել է ժամանակ, որ մտածել եմ պարով զբաղվելու, պարուսույց դառնալու մասին:
[b]-Քանի՞ տարի է, որ զբաղվում եք պարով, եւ ո՞ր համույթներում եք պարում:
[/b]
-Արդեն 12 տարի է, որ պարում եմ: Սկզբնական շրջանում պարել եմ «Թռչունյան տուն» դպրոցում գործող պարի խմբակում, այնուհետեւ տեղափոխվել եմ «Անի» պարային համույթ, որի գեղարվեստական ղեկավարը Սենիկ Խուբեսարյանն է: Նա լինելով իմ պարուսույցը, նաեւ ինձ սովորեցրել է լինել անկեղծ, ընկերասեր եւ օգնող:
-Բացի պարելուց, այլ զբաղմունք ունե՞ս:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.asparez.am/%D5%A5%D5%A9%D5%A5-%D5%B9%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80-%D5%BA%D5%A1%D6%80%D5%A8-%D5%AF%D5%BD%D5%B8%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D5%AB-%D5%A4%D5%A5%D6%80%D5%A1%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6/#.W4-0YM4zbIW]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1345 դիտում
09:32 16-03-2016
Եթե սոցապ նախարարը չլիներ. «Չորրորդ իշխանություն»
2079 դիտում
18:02 09-09-2016
Եթե իսկապես նոր ծրագրով եկած չլիներ, ուրեմն ամեն ինչ իզուր է. Ռուբիկ Հակոբյան
6256 դիտում
22:31 12-10-2017
Սերխիո Ագուերո. Եթե ամրագոտին չլիներ, ողջ չէի մնա
Այս բաժնից
613 դիտում
18:15 22-10-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլին
484 դիտում
18:09 22-10-2024
Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներին