211652_close_icon
views-count6526 դիտում article-date 18:17 16-03-2016

Հայտնի է աշխարհի ամենաերջանիկ երկիրը. Հայաստանը 121-րդն է

ՄԱԿ-ի պատվերով պատրաստած «WORLD HAPPINESS REPORT 2016» զեկույցի համաձայն` Դանիան դարձել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը՝ առաջ անցնելով Շվեյցարիայից։ Այս մասին հայտնում է naviny-ն: [url=http://5c28efcb768db11c7204-4ffd2ff276d22135df4d1a53ae141422.r82.cf5.rackcdn.com/HR-V1_web.pdf]Sustainable Development Solutions Network [/url]ընկերության` 157 երկրներից բաղկացած վարկանիշային աղյուսակի համաձայն` Հայաստանը զբաղեցրել է 121-րդ տեղը, Վրաստանը՝ 126-րդ, Ադրբեջանը՝ 81-րդ։ Թուրքիան 78-րդ տեղում է, Իրանը՝ 105-րդ, Ռուսաստանը` 56-րդ, Բելառուսը` 61-րդ։ Հետազոտության համաձայն, որն անցկացվել է 2013-15 թթ-ին՝ Սիրիան, Աֆղանստանը, Եմենը, Մադագասկարը և Տոգոն ամենադժբախտ երկրների ցուցակում են։ Ամենաերջանիկ երկրների առաջին տասնյակում են Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Կանադան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Ավստրալիան եւ Շվեդիան։ Աշխարհի ամենադժբախտ երկիրը համարվում է աֆրիկյան Բուրունդին։

Նմանատիպ նյութեր