211652_close_icon
views-count1687 դիտում article-date 10:50 17-03-2016

Ադրբեջանի զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ավելի քան 400 կրակոց է արձակել. ԼՂՀ ՊՆ

Մարտի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր