1863 դիտում
10:36 17-03-2016
Սնանկ Է ճանաչվել «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ այս տարվա փետրվարի 15-ի վճռով սնանկ Է ճանաչվել «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն։ Տեղեկացնենք, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ընդդեմ «Վանաձոր–Քիմպրոմ» ՓԲԸ-ի հայց Էր ներկայացրել՝ պահանջելով ընկերությանը սնանկ ճանաչել։ Արդյունքում դատարանը բավարարել Է ՀԷՑ-ի պահանջը։
Ի դեպ, «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի սնանկության գործով պարտատերերի առաջին ժողովը նշանակված է եղել երեկ։ Հիշեցնենք, որ անցած տարվա ընթացքում «Վանաձոր–Քիմպրոմ»–ի աշխատակիցները բողոքի ցույցեր էին կազմակերպել՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերի կուտակված պարտքերը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1353 դիտում
13:24 03-09-2014
«Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցների նոր բացահայտումը
3020 դիտում
08:36 24-11-2015
«Էյր Արմենիա»-ն սնանկ է ճանաչվել, նրա գույքը արգելանքի տակ է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
4864 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են