211652_close_icon
views-count3610 դիտում article-date 13:34 17-03-2016

Նիկոլ Փաշինյանը մեր ախպերն ա, մեր հետ ա ինքը. Սամվել Ալեքսանյան

Այսօր ԱԺ եկած Սամվել Ալեքսանյանը, ում Նիկոլ Փաշինյանը երեկ առաջարկում էր տալ պատվավոր ճակնդեղագործի կոչում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց` «Նիկոլ Փաշինյանը մեր ախպերն ա, մեր հետ ա ինքը»: Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից տեղեկացրեց, որ Ս. Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի ճակնդեղի գործարանը շաքարավազ արտադրող հզորություն չէ, բուտաֆորիա է, որի մի դռնով պատրաստի շաքարավազը որպես հումք մտցնում է, մյուս դռնով որպես պատրաստի արտադրանք դուրս գալիս, ինչի արդյունքում գործարարը տասնյակ միլիոնավոր դոլարների մաքսատուրքերից խուսափում: Ու սա անում է մի բարդ մեխանիզմով, որով անգամ միկրոսկոպով հնարավոր չէ պարզել` որտե՞ղ է լոբին, որտեղ` բադրջանը: Ինչպես իր բոլոր նմանատիպ հարցումների դեպքում, Նիկոլ Փաշինյանը մեջբերեց նախագահ Սերժ Սարգսյանի` Գագիկ Ծառուկյանի մասին ունեցած 2015 փետրվարի 12-ի հայտնի ելույթի այն հատվածը, թե համաձայն օդից կախված լուրերի…Սամվել Ալեքսանյանը ևս օգտագործեց «օդից կախված» բառակապակցությունը՝ ասելով. «Նիկոլ Փաշինյանն էլ հիմա իրա թեման բռնել ա օդից կախված …մեր հետ ա ինքը, ուզում է ցույց տա, որ մեր հետ չի, ես էլ էդ ձև եմ ասում»: Սամվել Ալեքսանյանը խոստացավ, որ հենց գործարանը «խոդ» տան, մի հատ սիրուն ավտոբուս կվերցնի ու լրագրողներին կտանի գործարան, որը հիմա կանգնած է: Գործարանը, ըստ նրա, «չի կարա ցելի տարի աշխատի, քանի որ այդ պարագայում տարեկան 250 հազար տոննա շաքարավազ պետք է արտադրվի, իսկ Հայաստանում նման շուկա չկա: Գործարանը 4 ամիս աշխատելով՝ տարեկան 70 -80 հազար տոննա շաքարավազ է արտադրում: Մեկումեջ էլ արտահանում է:

Նմանատիպ նյութեր