Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի միջոցառումները շարունակվում են. հերթական միջոցառումը կայացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԵԿՄ տարածքային բաժանմունքներում, մարզային խորհուրդներում շարունակվում են Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, հերթական միջոցառումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 89 հիմնական դպրոցում էր, որի ժամանակ ընթեցվեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի ուղերձը: Իսկ դպրոցի ղեկավարությունը Զորավար Մանվել Գրիգորյանի անունից արժանացավ պատվոգրի:
Մանրամասները ներկայացնում ենք տեսանյութում: