2161 դիտում
09:40 18-03-2016
Դատախազությունը Արթուր Սաքունցի գրությանն ընթացք չի տալու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է այսօր իրավապաշտպան Արթուր Սաքունցին գրություն ուղարկել այն մասին, որ Սերժ Սարգսյանին հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննելու վերաբերյալ նրա դիմումին ընթացք չի տրվի: Հիշեցնենք, որ Սաքունցի դիմումի համար պատճառ էր դարձել Արամ Զավենի Սարգսյանի փետրվարի 5-ի հարցազրույցում հնչեցրած հետևյալ խոսքերը. «Նույն Սերժ Սարգսյանը ինձ խոստովանել է, որ դա (հոկտեմբերի 27-ը) կազմակերպված էր, ու մի օր պիտի ասի, թե այդ ով էր կազմակերպել: Ես սպասում եմ իր պատասխանին, թող ասի»:
Դատախազության մերժման հիմքում կրկին Արամ Սարգսյանի խոսքերն են, որոնք արդեն հնչել են մարտի 5-ին տված հարցազրույցում: «Ես չեմ ասել, որ Սերժ Սարգսյանը գիտի, թե ով է կազմակերպել հոկտեմբերի 27-ը: Ես ասել եմ, որ ինքն էլ այն կարծիքին չէ, որ հոկտեմբերի 27-ը չունի կազմակերպիչներ: Եթե որևէ մեկը իմանար և դրա մասին ինձ ասեր, ես նրա կոկորդը բաց չէի թողնի, որպեսզի այդ մասին բարձրաձայնվեր»: Այսպիսով, թեման փակվեց»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2565 դիտում
20:14 06-06-2017
Արթուր Սաքունցի հասցեին հնչող սպառնալիքների առնչությամբ պետք է նախաձեռնվի անհապաղ քննություն. ՄԻՊ
1537 դիտում
08:36 22-10-2015
Գլխավոր դատախազությունը ընթացք չի տա Լևոն Զուրաբյանի հայտարարությանը. «Ժողովուրդ»
480 դիտում
10:01 30-09-2020
Ինչու դատախազությունը ընթացք չի տալիս նախկին պաշտոնյաների դիմումներին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1207 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
982 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»