211652_close_icon

Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռն է արձակել

views-count2637 դիտում article-date 12:01 18-03-2016
Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռն է արձակել, որն ընկել է Ճապոնական ծովը: Այդ մասին հայտնել են Հարավային Կորեայի իշխանությունները: BBC-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ հյուսիսկորեացիների առաջնորդ Կիմ Չեն Ինը հրահանգել է շարունակել հրթիռային ու միջուկային փորձարկումները: Հարավային Կորեայի ՊՆ ներկայացուցիչների խոսքով՝ հրթիռն արձակվել է տեղի ժամանակով ժամը 05:55-ին, երկրի հարավ-արևմտյան հատվածից՝ անցնելով մոտ 800 կմ հեռավորություն: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից այդ երկրի դեմ մի շարք խիստ պատժամիջոցներ են գործում:

Նմանատիպ նյութեր