211652_close_icon
views-count5830 դիտում article-date 10:09 25-03-2016

Մոտավորապես ինչ արժե ինքնապաշտպանվելը, չափալախելը, աչքի թայը հանելը և այլն. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եկամուտները 2015 թվականին կտրուկ նվազել են և կազմել ընդամենը մոտ 70 միլիոն դրամ, մինչդեռ 2014-ին այդ թիվը հասնում էր 215 միլիոնի։ «ՉԻ» – Սուրիկ Խաչատրյանն, ինչպես հայտնի է, 2015-ին մի քանի փորձանքների մեջ է ընկել (թեև ՀՀ Քրեական օրենսգրքում «փորձանք» եզրույթ չկա)։ Այնպես որ՝ եթե եկամուտների վերաբերյալ նրա ներկայացրած տվյալները հավաստի լինեին, կարող էինք հստակ պատկերացում կազմել, թե որքան է արժեցել այդ փորձանքներից յուրաքանչյուրի «ջրելը»: Չէ, մենք հասկանում ենք, որ իրավապահ համակարգում ֆիքսված գնացուցակ չկա, բայց եթե, ասենք, մաքսայինը կիրառում է «ստուգիչ» գներ, նման մի բան էլ կարող էին իրավապահներն անել: Եվ բոլորը կիմանային, թե մոտավորապես ինչ արժե, ասենք, ինքնապաշտպանվելը, չափալախելը, աչքի թայը հանելը և այլն»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր