211652_close_icon
views-count11807 դիտում article-date 14:44 18-03-2016

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարզաբանումը՝ «Քաղաքացին պնդում է` «ԱՐԱՐԱՏ» բանկը խարդախության ճանապարհով և անմարդկային վերաբերմունքով փորձում է խլել իրենց հայրական տունը» հրապարակման շուրջ

«Արարատ» բանկի լրատվական ծառայությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքում «Քաղաքացին պնդում է` «ԱՐԱՐԱՏ» բանկը խարդախության ճանապարհով և անմարդկային վերաբերմունքով փորձում է խլել իրենց հայրական տունը» [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/16/79786/]հրապարակման [/url]վերաբերյալ պարզաբանում է ներկայացնում, որում ասված է. «Ի պատասխան [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքում վերջին օրերին տեղ գտած հրապարակման, ցանկանում ենք տեղեկացնել, որ բանկի նկատմամբ վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով բնակարանի վրա բռնագանման տարածման գործի առնչությամբ հարկ է նշել, որ մարդկային տեսանկյունից, իհարկե ցավալի է, որ լինում են դեպքեր, երբ վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով քաղաքացին զրկվում է իր սեփականությունից, սակայն պետք է խնդիրը դիտարկել իրավական հարթության մեջ, քանի որ խնդրո առարկան երկու իրավաբանական անձանց միջև հաստատված իրավահարաբերություններն են: Մասնավորապես, մի կողմից գործ ունենք որպես վարկատու հանդես եկող բանկի հետ, որը տնտեսվարող սուբյեկտին վերադարձման պայմանով տրամադրել է վարկ և չի կարող միջոցներ չձեռնարկել այն վերադարձնելու ուղղությամբ, քանի որ նախ բանկը կկրի վնասներ, ներման դեպքում բանկի համար կառաջանան հարկային պարտավորություններ և, ամենակարևորը, բանկը պատասխանատվություն է կրում իրենց գումարները բանկին վստահած ավանդատուների առջև: Մյուս կողմից, գործ ունենք վարկառու տնտեսվարող սուբյեկտի հետ, որը ստանձնել է վարկային պարտավորություններ և տրամադրել է դրանց կատարման ապահովման միջոցներ: Ընդ որում գրավադրված գույքի սեփականատերն ինչ-ինչ հարաբերությունների մեջ գտնվելով և վստահելով տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին` սեփական կամքով է գրավադրել գույքը` վստահեցնելով բանկին, որ վարկային պարտավորությունների չկատարման դեպքում ինքը պատասխանատու է սեփական գույքով: Բանկի կողմից թույլ տրված որևէ «խարդախության» կամ գույք «խլելու» մասին խոսք լինել չի կարող, քանի որ, թե պայմանագրային հարաբերություններ հաստատելիս, թե գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու ժամանակ, Բանկը բացառապես գործել է օրենքի տառի պահպանմամբ: Հարկ է նշել, որ ներկայումս դատարաններում գույքի նախկին սեփականատիրոջ կողմից (իր իրավունքների ենթադրյալ խախտման, սակայն իրականում բանկի իրավական գործողություններին խոչընդոտելու համար) տրված հայցերով հարուցված գործերով, ի վերջո, կլինի դատարանի կողմից տրված իրավական գնահատական: Ուստի, հորդորում ենք ցանկացած երրորդ կողմին, ձեռնպահ մնալ մեղադրական («խարդախություն»), կամ վիրավորական («անմարդկային»), կամ իրականությանը չհամապատասխանող («խլելու») ձևակերպումներ պարունակող որևէ հրապարակումից»:

Նմանատիպ նյութեր