211652_close_icon
views-count2406 դիտում article-date 23:51 18-03-2016

Հունիսին սպասվում է Հռոմի Պապի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ծրագրում է այս տարի Հայաստան այցելել։ Այս մասին հայտնում է Reuters-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Վատիկանի խոսնակն ասել է, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հավանաբար Հայաստան կգա հունիսի վերջին և այստեղ մի քանի օր կանցկացնի։ Սակայն, խոսնակը նաև ասել է, որ այցի ստույգ օրը դեռ նշանակված չէ։ [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/18/77432/]Հիշեցնենք[/url], որ փետրվարին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնել էր, որ Ֆրանցիսկող պապի այցելությունը սպասվում է սեպտեմբերին։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին տեղեկացվել էր, որ 2016 թ. սեպտեմբերին սպասվում է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին և այցի կազմակերպման կապակցությամբ Մայր Աթոռը կապի մեջ էր Վատիկանի հետ:

Նմանատիպ նյութեր