211652_close_icon
views-count17991 դիտում article-date 09:05 19-03-2016

ՀՀ քաղաքացիները Մոսկվայում տհաճ իրավիճակում են հայտնվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի բոլոր այն քաղաքացիները, որոնք արտերկիր մեկնելիս տարանցիկ անցնում են Մոսկվայի օդանավակայաններից որևէ մեկով, բավականին տհաճ իրավիճակում են հայտնվում։ «Ժողովուրդ»–ը պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ մոսկովյան օդանավակայանների աշխատակիցները ՀՀ քաղաքացիներին սկսում են մանրակրկիտ հարցաքննել, թե ինչու են նրանք այս կամ այն եվրոպական երկիրը մեկնում կամ մեկնել (Հայաստան վերադարձողների դեպքում), որքան ժամանակ են մնալու կամ մնացել, ու այսպես շարունակ։ Նկատենք, որ տվյալ դեպքում խոսքը միայն ՀՀ այն քաղաքացիների մասին չէ, որոնց ժամանման վայրը ՌԴ մայրաքաղաքն է։ Տարանցիկ Մոսկվա ժամանող ուղևորը իրավական տեսանկյունից ՌԴ սահմանը չի հատում, քանի որ նա մնում է, այսպես կոչված, «ստերիլ» տարածքում, մինչև կգա իր մեկնման ժամանակը։ Աշխարհի թերևս ոչ մի երկրում տարանցիկ ուղևորներին նրանց ուղևորության վերաբերյալ նման մանրամասն հարցաքննության չեն ենթարկում։ Առավել ևս, որ հարցադրումների մեծ մասին ուղևորը կարող Է պատասխանել, որ ձեր գործը չէ, քանի որ նա հարցաքննողների համաքաղաքացին չէ և ոչ էլ պատրաստվում է նրանց երկրում մնալ։ ՀՀ քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ «Ժողովուրդ»–ը Հայաստանում ՌԴ դեսպանատուն օրեր առաջ հարցում էր ուղարկել, որի պատասխանը այդպես էլ չստացանք»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր