27224 դիտում
13:56 19-03-2016
Կարմիր կովն իր կաշին չի փոխում. Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է խմած վարորդների թանկարժեք «երկաթյա նժույգներով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 18-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 54 տրանսպորտային միջոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված ավտոմեքենաներից 47-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում: Վերջիններիս ՃՈ-ն ենթարկելու է վարչական պատասխանատվության՝ տուգանելով 150-350 հազար դրամի չափով:
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ երեկ ոչ սթափ վիճակում վարորդները եղել են հիմնականում Mercedes-ներով, «յաշիկներով», Toyota Corolla-ներով և այլ արագընթաց «երկաթյա նժույգներով»:
Ճանապարհային ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ շարունակում է կոչ անել վարորդներին, որպեսզի ելնելով իրենց իսկ անվտանգությունից՝ չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և ոչ սթափ վիճակում չվարեն ավտոմեքենան, հակառակ դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ վարած տրանսպորտային միջոցներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+