27275 դիտում
10:29 31-03-2016
Երևանի «գաի պլաշչադկան» ամեն օր լցվում է խմած վարորդների ավտոմեքենաներով. ինչպես ժողովուրդն է ասում՝ «կարմիր կովն իր կաշին չի փոխում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 30-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել հերթական օրինախախտ վարորդների վարած 40 տրանսպորտային միջոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» տեղափոխված ավտոմեքենաներից 31-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում:
Բոլոր օրինախախտ բոլոր վարորդները ՃՈ-ի կողմից ենթարկվելու են վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 150-350 հազար դրամի չափով:
Ճանապարհային ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ շարունակում են կոչ անել բոլոր վարորդներին, որպեսզի ոչ սթափ վիճակում չնստեն մեքենանյի ղեկին, չխախտեն երթևեկության կանոնները՝ հանուն իրենց ու մյուսների անվտանգության: Հակառակ դեպքում նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ նրանց վարած «երկաթյա նժույգներն» էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9863 դիտում
11:19 03-11-2016
«Գաի պլաշչադկաները» լցվում են խմած վարորդների ավտոմեքենաներով. «կարմիր կովն իր կաշին չի փոխում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ