211652_close_icon
views-count49386 դիտում article-date 10:25 24-05-2017

«Կարմիր կովն իր կաշին չի փոխում». ամեն օր Երևանի «գաի պլաշչադկան» լցվում է օրինախախտ երիտասարդ վարորդների թանկարժեք մեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին 20 օրերի ընթացքում Երևանի «գաի պլաշչադկա» է տեղափոխվել 320 տրանսպորտային միջոց, որոնց վարորդների մեծ մասը ավտոմեքենաների վրա տեղադրել են գերհզոր խլացուցիչներ, ձայնային ազդանշաններ։ Նշված օրինախախտ վարորդների մի մասը նաև չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Բացի այդ, կեսգիշերից հետո ավտոմեքենաների վրա տեղադրված գերհզոր ձայնային ազդանշաններով շրջել են մայրաքաղաքով՝ խանգարելով բնակչության անդորրը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդների մի մասն իրենց ավտոմեքենաներով արդեն մի քանի անգամ հանգրվանել է «գաի պլաշչադկաներում», սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, «կամիր կովի նման իրենց կաշին չեն փոխում»։ «Ռեյդի» արդյունքում «գաի պլաշչադկա» տեղափոխված վարորդների մեծ մասը փորձել է ճանապարհային ոստիկաններին համոզել, որպեսզի իրենց «երկաթյա նժույգները» չտեղափոխվեն «գաի պլաշչադկա, սակայն ՃՈ ծառայողները չեն պատասխանել ոչ մի հեռախոսազանգերի ու երիտասարդ օրինախախտ վարորդները գլխիկոր «խոնարվել են ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկի առաջ»։ Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը կրկին հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները ու պահպանեն ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, ինչը, առաջին հերթին, բխում է հենց նրանց շահերից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «հաբլաբը» ղեկավարել է Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր