12429 դիտում
15:16 19-03-2016
Համագյուղացի աղջիկներին Հովիկը մատուռի մոտից առաջարկել է մեքենայով տանել տուն ու նրանցից մեկին փախցրել քրոջ որդու համար
Վասիլ Գյուլումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնության նպատակով համագյուղացի Իզաբել Հովհաննիսյանին առևանգելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել մորեղբոր՝ համագյուղացի Հովիկ Ափյանի հետ, որից հետո իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Վասիլ Գյուլումյանին պատկանող <<Վազ 21214>> ավտոմեքենայով գնացել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղում գտնվող մատուռի մոտ, նախնական պայմանավորվածության համաձայն, Հովիկ Ափյանը մինչև մատուռ հասնելը Վասիլ Գյուլումյանին իջեցրել է ճանապարհին, իսկ ինքն ավտոմեքենան վարել է դեպի մատուռից վերադարձող իր քրոջ դստեր՝ Անահիտ Գյուլումյանի, նրա ընկերուհիներ, համագյուղացիներ Իզաբել և Շուշաննա Վլադիմիրի Հովհաննիսյանների, Հասմիկ Ավետիսյանի ուղղությամբ և առաջարկել նրանց ավտոմեքենայով տուն տանել:
Իզաբել և Շուշաննա Հովհաննիսյանները, վստահելով Հովիկ Ափյանին՝ որպես իրենց ընկերուհու մորեղբոր, համաձայնել են և իրենց ընկերուհիների հետ նստել ավտոմեքենան: Հովիկ Ափյանն ավտոմեքենան վարել է Վասիլ Գյուլումյանի ուղղությամբ: Երբ հասել է Վասիլ Գյուլումյանի մոտ, վերջինս բացել է ավտոմեքնայի դուռը, ուղևորներին պահանջել իջնել ավտոմեքենայից, նրանք կատարել են վերջինիս պահանջը, իսկ Իզաբել Հովհաննիսյանի՝ ավտոմեքենայից իջնելու պահին Վասիլ Գյուլումյանն ավտոմեքենայի դիմացի նստատեղը ծալել է դեպի հետ՝ փակելով նրա՝ ավտոմեքենայից իջնելու ճանապարհը, որից անմիջապես հետո Վասիլ Գյուլումյանը Հովիկ Ափյանի հետ միաժամանակ ներսից փակել են ավտոմեքենայի դռները և Հովիկ Ափյանն ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի ուղղությամբ՝ այդպիսով բացահայտ առևանգել են Իզաբել Հովհաննիսյանին, նրան տեղափոխել Երևան, այնուհետև Բյուրեղավան քաղաքների ուղղությամբ և վերջինիս իր կամքին հակառակ մինչև նույն օրը՝ ժամը 24:00-ի սահմաններում պահել նշված ավտոմեքենայում:
Ճանապարհին Վասիլ Գյուլումյանը փորձել է Իզաբել Հովհաննիսյանին համոզել ամուսնանալ իր հետ, սակայն վերջինիս համաձայնությունը չստանալով՝ նրան հետ են վերադարձրել իրենց տան մոտ, թողել այնտեղ և հեռացել:
Այսինքն, նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2–րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
11062 դիտում
09:57 11-06-2015
Սուրեն Խաչատրյանը որդու անազատության մեջ գտնվելու ժամանակ այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ և որոշել տուն տանել որդուն. ՉԻ
Այս բաժնից
2791 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3946 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին